CVweb.am-ը ռեզյումե կազմելու ծառայություն է, որը ստեղծվել է Երևանում՝ «Կրեատիվ Վեբ» ՍՊԸ թիմի կողմից։ Մենք այն կառուցել ենք մեկ պարզ դիտարկումից. Հայաստանում աշխատանք փնտրողներից շատերն իրենց ռեզյումեն գրում են Word-ում, ժամեր ծախսում էջադրման վրա և ուղարկում ֆայլ, որը գործատուի համակարգչում բացվում է «քանդված»։

Ինչ ենք անում

Տալիս ենք ձևանմուշներ, որոնցում ոչինչ պետք չէ դասավորել։ Դուք լրացնում եք փորձը, կրթությունը և հմտությունները, իսկ տառատեսակները, տողերի միջակայքը և էջերի բաժանումը կարգավորվում են ավտոմատ։ Պատրաստի ռեզյումեն ներբեռնվում է PDF-ով և ամենուր նույն տեսքն ունի։

Ինչու հայերեն

Միջազգային կառուցողների մեծ մասը հայերեն չգիտի. տառատեսակները կոտրվում են, ամսաթվերը գրվում են օտար ձևաչափով, իսկ բաժինների վերնագրերը մնում են անգլերեն։ CVweb.am-ում ամեն ինչ աշխատում է հայերենով, և նույն ռեզյումեն կարելի է պատրաստել նաև անգլերեն և ռուսերեն՝ միջազգային ընկերությունների և արտերկրի աշխատանքի համար։

Ում համար է

  • Ուսանողների և շրջանավարտների, ովքեր գրում են իրենց առաջին ռեզյումեն
  • Մասնագետների, ովքեր փոխում են աշխատանքը կամ ոլորտը
  • ՏՏ և միջազգային ընկերություններ դիմողների, որոնց պետք է անգլերեն CV
  • Բոլոր նրանց, ովքեր չեն ուզում ժամեր ծախսել Word-ում

Գաղտնիություն

Ձեր ռեզյումեն տեսնում եք միայն Դուք։ Այն չի հրապարակվում, չի ինդեքսավորվում և չի փոխանցվում երրորդ անձանց։ Հաշիվը և բոլոր տվյալները կարող եք ջնջել ցանկացած պահի։

Հարցեր ունե՞ք՝ գրեք մեզ կամ նայեք հաճախ տրվող հարցերը։